Կապան թեմյով բոլոր նորությունները

Կապանում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը

13.09.2017 15:38

Կապանում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, ինչպեսնաև ՀՀ կենտրոնական բանկի գործունեությունը, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպվել են նաև Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում, Աշտարակում, Արտաշատում, Հրազդանում, Արմավիրում, ինչպես նաև ԼՂՀ-ում:

Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 19-ը: Սյունիքի մարզի մարզպետարանի աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների, ուսանողների այցելություններ ցուցահանդես:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կապանում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024