կապիալ թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկի կանոնադրական կապիալը համալրվել է 7 մլրդ ՀՀ դրամով

04.10.2016 15:33

Կոնվերս Բանկի կանոնադրական կապիալը համալրվել է 7 մլրդ ՀՀ դրամով

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկի կանոնադրական կապիալը համալրվել է 7 մլրդ ՀՀ դրամով, ինչի արդյունքում նորմատիվային ընդանուր կապիտալն առաջին փուլով համալրվելուց հետո կազմում է 28 մլրդ դրամ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Կոնվերս Բանկի հիմնական բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսի» կողմից բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել է 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստատնյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝ 0,4 մլրդ դրամով:

«Նշված միջոցները հնարավորություն կտան Կոնվերս Բանկին իրականացնել իր առջև դրված հեռանկարային և հավակնոտ ծրագրերը: Բանկը նպատակ ունի ավելացնել մատուցվող ծառայությունների շարքը, զգալիորեն ընդլայնել և դիվերսիֆիկացնել վարկային պորտֆելը, ներդնել նոր, արդիական բանկային տեխնոլոգիաներ և գործքիքներ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկի կանոնադրական կապիալը համալրվել է 7 մլրդ ՀՀ դրամով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024