կապիտալ արտահոսք թեմյով բոլոր նորությունները

ՀՀ փոխվարչապետը սպառնացող չի համարում Հայաստանից կապիտալի արտահոսքի մակարդակը

15.07.2016 19:43

ՀՀ փոխվարչապետը սպառնացող չի համարում Հայաստանից կապիտալի արտահոսքի մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը սպառնացող չի համարում Հայաստանից կապիտալի արտահոսքի մակարդակը։

«Չեմ կարծում, որ Հայաստանից կապիտալի արտահոսքը չափազանց մեծ է։ Այն պահպանվում է նույն մակարդակի վրա, ինչ ավելի վաղ էր։ Արտահոսքի մակարդակը չի կարելի համեմատել Ռուսաստանում տեղի ունեցող նմանատիպ գործընթացի հետ», – ուրբաթ լրագրողներին ասաց Գաբրիելյանը։

Հայաստանն աշխարհում 70–րդն է կապիտալի ապօրինի դուրսբերման ցուցանիշով։ Global Financial Integrity–ի «Կապիտալի ապօրինի դուրսբերումը զարգացող երկրներից» (Illicit Financial Flows from Developing Countries: 2004-2013) ամենամյա հետազոտության համաձայն` տարվա ընթացքում Հայաստանից ապօրինի դուրս է բերվում միջինը մոտ 983 մլն դոլար։ –0–

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ փոխվարչապետը սպառնացող չի համարում Հայաստանից կապիտալի արտահոսքի մակարդակը

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024