կապ Վարդան Դիլանյան թեմյով բոլոր նորությունները

Անելիք բանկը նպատակաուղղված է ՏՏ տեխնոլոգիաների ներդրմանն ու Սփյուռքի հետ կապերի ընդլայնմանը. Խորհրդի նախագահ

20.12.2016 19:32

Անելիք բանկը նպատակաուղղված է ՏՏ տեխնոլոգիաների ներդրմանն ու Սփյուռքի հետ կապերի ընդլայնմանը. Խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկը հիմա աշխատում է միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական ծրագրի մշակման վրա և նպատակաուղղված է ՏՏ տեխնոլոգիաների ներդրմանն ու Սփյուռքի հետ կապերի ընդլայնմանը, ասաց «Անելիք բանկ» ՓԲԸ–ի խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը։

Անելիք բանկը նոյեմբերի 11–ին 21,8 մլրդ դրամով ավելացրել է իր կանոնադրական կապիտալը, նոր բաժնետեր է դարձել Վարդան Դիլանյանը` 60 տոկոս մասնաբաժնով, իսկ 40 տոկոսը մնացել է լիբանանյան բաժնետիրոջը` Credit Bank S.A.L–ին։

«Մենք մեծ խաղադրույք կկատարենք Անելիք բանկում ՏՏ լուծումների ներդրման վրա։ Դրա համար պետք է շատ բան անել, սակայն բանկային աշխարհը հիմա արմատականորեն փոխվում է, և մեր խնդիրն է միջազգային պրակտիկայում գոյություն ունեցող լավագույն երևույթները, այդ թվում` ռուսական շուկայից, բերել հայկական շուկա», – ասաց Դիլանյանը երեքշաբթի Երևանում ասուլիսի ժամանակ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք բանկը նպատակաուղղված է ՏՏ տեխնոլոգիաների ներդրմանն ու Սփյուռքի հետ կապերի ընդլայնմանը. Խորհրդի նախագահ

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024