ԿԱՌՈՒՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ Հայաստան Բանկի ֆինանսավորմամբ Երևանում ընթանում է «YerevanMall» առևտրա–ժամանցային կենտրոնի կառուցումը

19.11.2013 14:20

ՎՏԲ Հայաստան Բանկի ֆինանսավորմամբ Երևանում ընթանում է «YerevanMall» առևտրա–ժամանցային կենտրոնի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  «Ամերիաբանկ» ՓԲԸ հետ համատեղ ֆինանսավորում է Երևանում «Yerevan Mall» առևտրի և զվարճանքի կենտրոնի շինարարությունը, հայտնում է ՎՏԲ Հայաստանի Բանկի մամուլի ծառայությունը։

«Առևտրի համալիրը, որի ընդհանուր մակերեսը կազմելու է 66 հազ. 939 ք/մ, տեղակայված է Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում: Այն բաղկացած է լինելու երկու վերգետնյա և երկու ստորգետնյա (ավտոկայանատեղի) հարկերից, որտեղ տեղակայված են լինելու տեխնիկայի և էլեկտրոնիկայի, բրենդային հագուստի խանութներ, զվարճանքի կենտրոններ (խաղահրապարակներ, ատրակցիոններ), ռեստորաններ, սրճարաններ, ոսկյա իրերի խանութներ, ինչպես նաև խոշոր մթերային սուպերմարկետ»,– նշվում է հաղորդման մեջ։

Կառույցի շինարարությունը սկսվել է 2010 թվականին։ Այս պահին ավարտվել է երկաթբետոնե կոնստրուկցիաների շինարարությունը, կատարվում են ինժեներական, մոնտաժային և հարդարման աշխատանքներ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ Հայաստան Բանկի ֆինանսավորմամբ Երևանում ընթանում է «YerevanMall» առևտրա–ժամանցային կենտրոնի կառուցումը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024