ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ թեմյով բոլոր նորությունները

Ամերիաբանկն առաջարկում է նոր ծառայություն ՀՀ ֆինանսական շուկայում

23.04.2010 14:36

Ամերիաբանկն առաջարկում է նոր ծառայություն ՀՀ ֆինանսական շուկայում

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը հանրությանն առաջարկում է հայաստանյան ֆինանսական շուկայում եզակի ծառայություն, որը նախատեսված է և իրավաբանական և ֆիզիկական անձանց համար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Առաջին անգամ Հայաստանում ավանդատուին հնարավորություն է ընձեռվում դուրս գալ միջազգային շուկաներ և գումարներ վաստակել նավթի, ոսկու, Դոու-Ջոնսի ինդեքսի և այլ ակտիվների գների փոփոխությունից, առանց ներդրված գումարները կորցնելու ռիսկի և դեռ ավելին` ստանալ ներդրված ավանդի դիմաց ֆիքսված տոկոսադրույքով եկամուտ, շուկայի ցանկացած փոփոխության դեպքում:

Նշված հնարավորություններն ընձեռում է նոր «Կառուցվածքային» ավանդը, որի նվազագույն գումարը կազմում է 40 000 ԱՄՆ դոլար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ամերիաբանկն առաջարկում է նոր ծառայություն ՀՀ ֆինանսական շուկայում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024