ԿԱՍԿՈ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ վարկային միջոցներով ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ վկայագրերի վաճառք են գործարկում

08.07.2016 15:39

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ վարկային միջոցներով ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ վկայագրերի վաճառք են գործարկում

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ  ապահովագրական ընկերության հաճախորդները կարող են վարկային միջոցներով ձեռք բերել ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրական վկայագրեր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Տվյալ վարկի ձևակերպմամբ հնարավորություն կընձեռնվի ձեռք բերել ապահովագրական վկայագրեր, ինչը կնվազեցնի հաճախորդի ֆինանսական ծանրաբեռնվածությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրական վկայագրերի ձեռքբերումը և միաժամանակ վարկի ձևակերպումը հնարավոր է կատարել ինչպես ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ գրասենյակներում, այնպես էլ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն ու ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ վարկային միջոցներով ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ վկայագրերի վաճառք են գործարկում

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024