Կարայան թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում 2017 թ.-ին տնտեսական աճը կարող է նախատեսված ցուցանիշից բարձր լինել. նախարար

08.11.2016 16:06

Հայաստանում 2017 թ.-ին տնտեսական աճը կարող է նախատեսված ցուցանիշից բարձր լինել. նախարար

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2017 թ.-ի տնտեսական աճը կարող է նախատեսված ցուցանիշից բարձր լինել, նախօրեին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խորհրդարանական հանձնաժողովներում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:

Նա հիշեցրել է, որ 2017թ.-ին, պետական բյուջեի նախագծի համաձայն, սպասվում է ՀՆԱ-ի 3,2 տոկոսանոց իրական աճ` 2,4 տոկոսանոց ցածր գնաճի դեպքում: Ընդ որում, աճը հիմնականում ապահովվելու է արդյունաբերության և գյուղատնտեսության հաշվին:

«Ներկա համաշխարհային տնտեսական և ֆինանսական պայմաններում տնտեսության 3,2 տոկոսանոց աճն արդեն բավական ռիսկային և լուրջ կանխատեսում է, սակայն մենք կարծում ենք, որ կառավարության կողմից նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականցման հաշվին հնարավոր կլինի բարձրացնել տվյալ ցուցանիշը», - ասել է Կարայանը` զերծ մնալով սպասվող ցուցանիշը բարձրաձայնելուց:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում 2017 թ.-ին տնտեսական աճը կարող է նախատեսված ցուցանիշից բարձր լինել. նախարար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024