05.03.2013 20:44
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական ծագումով ռուսաստանցի ձեռներեց, «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը Forbes հանդեսի վարկածով տիեզերքի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշում 2013թ.–ին զբաղեցրել է 353–րդ տեղը։
Հանդեսի վարկանիշի համաձայն` Սամվել Կարապետյանի ընդհանուր կապիտալը գնահատվում է 3,8 մլրդ դոլար` նախորդ տարվա համեմատ այն աճել է 2,2 մլրդ դոլարով։ Կարապետյանը նաև ընդգրկվել է ռուսական Forbes–ի «Ռուսական անշարժ գույքի արքաները–2013» վարկանիշում` վարձակալությունից 720 մլն դոլարի չափով եկամուտով։
Սամվել Կարապետյանը 1996թ.–ին գլխավորեց, իսկ ավելի ուշ գնեց «Կալուգագլավսնաբ» ընկերությունը, որի հիման վրա ստեղծեց «Տաշիր» խումբը (առևտրային կենտրոնների շինարարություն, շահագործում և այլն)։Այսօրվա դրությամբ «Տաշիր» խմբի հիմնական սեփականատերն է (90%)։
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on 2013թ.–ին աշխարհի ամենահարուստ հայը Սամվել Կարապետյանն է. Forbes
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ