ԿԱՐԳԱԽՈՍ թեմյով բոլոր նորությունները

Անելիք Բանկը փոխել է իր կարգախոսը

23.10.2010 14:33

Անելիք Բանկը փոխել է իր կարգախոսը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 22-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է իր կարգախոսի փոփոխման մասին, ուրբաթ «ԱՌԿԱ»գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։ «Անելիք Բանկը՝ կայուն հիմք, վստահելի ապագա» նոր կարգախոսը փոխարինել է նախկին՝ «Անելիք բանկ՝ Ձեր հաջողության երաշխիքը» կարգախոսին։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, իր գործունեության 20 տարիների ընթացքում Անելիք Բանկն ունեցել է մի քանի կարգախոսներ, որոնք համահունչ են եղել տվյալ ժամանակաշրջանին։

«Այս նոր  կարգախոսն ընդգծելով «Անելիք Բանկի» անցած ճանապարհը և ապագայի հանդեպ վստահությունը` լիարժեք արտացոլում է Բանկի առավելությունները և առաքելությունը»,-  նշեց  «Անելիք Բանկ» ՓԲԸ -ի Վարչության Նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Անելիք Բանկը փոխել է իր կարգախոսը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024