Կարիերայի տոնավաճառ թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկը մասնակցել է ՀԱՀ–ում կայացած Կարիերայի տոնավաճառին` հանդես գալով շահավետ առաջարկներով

11.05.2018 18:31

Կոնվերս Բանկը մասնակցել է ՀԱՀ–ում կայացած Կարիերայի տոնավաճառին` հանդես գալով շահավետ առաջարկներով

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 11-ին Կոնվերս Բանկը մասնակցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կայացած Կարիերայի տոնավաճառին՝ այդ ԲՈՒՀ-ի սաներին ներկայանալով շահավետ առաջարկներով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

«Նախ և առաջ, Կոնվերս Բանկը Կարիերայի տոնավաճառի այցելուներին է ներկայացրել  առկա թափուր աշխատատեղերը՝ դրանց նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած երիտասարդներին հնարավորություն տալով օնլայն կամ թղթային տարբերակով լրացնել աշխատանքի հայտեր և համալրել Կոնվերս Բանկի ռեզերվը: Լավագույն ուսանողները՝ համապատասխան  թափուր հաստիքների առկայության դեպքում , վերապատրաստում անցնելուց հետո աշխատանքով կապահովվեն Բանկում»,- նշել են Կոնվերս Բանկից:

Զուգահեռաբար,Կոնվերս Բանկի աշխատակիցները Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողներին են ներկայացրել հատուկ երիտասարդների համար մշակված բանկային պրոդուկտները:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկը մասնակցել է ՀԱՀ–ում կայացած Կարիերայի տոնավաճառին` հանդես գալով շահավետ առաջարկներով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024