ԿԱՐԿՈՒՏ թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 41 մլն դրամի չափով օժանդակություն է տրամադրել կարկտահարությունից տուժած գյուղացիներին

21.06.2013 15:43

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 41 մլն դրամի չափով օժանդակություն է տրամադրել կարկտահարությունից տուժած գյուղացիներին

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կարկտահարությունից տուժած արմավիրցիներին օժանդակելու նպատակով «Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնություն» հիմնադրամին փոխանցեց շուրջ 41 մլն դրամ, որից 11 մլն-ը հանգանակել էին Բանկի աշխատակիցները, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միաժամանակ Բանկը Արմավիրի մարզի 45 համայնքներում ներկայումս իրականացնում է աղետից տուժած հազարավոր գյուղացիական տնտեսությունների ընթացիկ վարկերի երկարաձգման, մարումների անհատական գրաֆիկների սահմանման, ինչպես նաև լրացուցիչ վարկավորման գործընթացը, ինչը նախատեսվում է ավարտել հունիս–հուլիս ամիսներին:

«Գյուղացիական տնտեսությունների վարկավորմն ի սկզբանե եղել է Բանկի գործունեության գերակա ուղություններից մեկը և առ այսօր Բանկը հանդիսանում է ոլորտի առաջատարը բանկային համակարգում` տարեկան տրամադրելով ավելի քան 30 մլրդ ՀՀ դրամ գյուղատնտեսական վարկեր»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 41 մլն դրամի չափով օժանդակություն է տրամադրել կարկտահարությունից տուժած գյուղացիներին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024