ԿԲ« ԱՍԱՏՐՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի արժութային շուկայում փոխարժեքային տատանումների կտրուկ աճի ռիսկը պահպանվում է. ԿԲ նախկին նախագահ

10.04.2015 16:38

Հայաստանի արժութային շուկայում փոխարժեքային տատանումների կտրուկ աճի ռիսկը պահպանվում է. ԿԲ նախկին նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Տնտեսագետ, Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ուրբաթ լրագրողներին հայտնեց, որ չի բացառում երկրում արժութային փոխարժեքի կտրուկ տատանման ռիսկը։

Ըստ նրա, դրամի կտրուկ արժեզրկման (14,1%–ով) հետևանքների կայունացման նպատակով 2014 թվականի դեկտեմբերին Հայաստանի Կենտրոնական բանկի պահուստները կրճատվել են 750 մլն դոլարով, իսկ 2015 թվականի առաջիկա երկու ամիսներին` 200 մլն դոլարով։

«Դա վտանգի տակ է դնում երկրի արժութային փոխարժեքը և կարող է հանգեցնել լուրջ տատանումների»,– ասաց Ասատրյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի արժութային շուկայում փոխարժեքային տատանումների կտրուկ աճի ռիսկը պահպանվում է. ԿԲ նախկին նախագահ

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024