ԿԵՂԾՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում Մոլդովայի քաղաքացի է կալանավորվել պլաստիկ քարտեր կեղծելու համար

10.05.2016 17:31

Հայաստանում Մոլդովայի քաղաքացի է կալանավորվել պլաստիկ քարտեր կեղծելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Մոլդովայի քաղաքացի է կալանավորվել պլաստիկ քարտեր կեղծելու համար, հաղորդում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն`  Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային պլաստիկ կեղծ քարտերով զեղծարար գործարքների դեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող պայքարի շրջանակներում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Մոլդովայի Հանրապետության մի շարք քաղաքացիներ օգտագործելով քարտային տվյալներ ընթերցող հատուկ սարքեր (սկիմերներ), ապօրինաբար ձեռք են բերում ՀՀ-ում գործող առևտրային բանկերի քարտապանների բանկային պլաստիկ քարտերի տվյալներ և վերաձայնագրելով դրանք մագնիսական ժապավեն ունեցող ցանկացած այլ պլաստիկ քարտի վրա` հափշտակում են հաշիվներում առկա դրամական միջոցները:

«ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2016 թվականի մայիսի 3-ին, Քիշնև-Կիև-Երևան չվերթի ուղևոր, Մոլդովայի Հանրապետության քաղաքացի Վիտալի Պավելի Բորտայի ուղեբեռում հայտնաբերվել են տարբեր առևտրային կազմակերպությունների նվեր քարտերի տեսքով 232 պլաստիկ քարտեր, որոնցում զետեղված են ՀՀ-ում գործող 12 առևտրային բանկերի 220 քարտապանների բանկային տվյալներ, ինչի արդյունքում կանխվել է քարտային հաշիվներից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակություն», – նշել են ԱԱԾ–ի մամուլի կենտրոնից։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանում Մոլդովայի քաղաքացի է կալանավորվել պլաստիկ քարտեր կեղծելու համար

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանում երկու մարդ է ձերբակալվել առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու կասկածանքով

30.04.2015 15:23

Հայաստանում երկու մարդ է ձերբակալվել առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու կասկածանքով

Հայաստանում երկու մարդ է ձերբակալվել առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու կասկածանքով` ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանում երկու մարդ է ձերբակալվել առանձնապես խոշոր չափերով կեղծ «եվրո» թղթադրամ իրացնելու կասկածանքով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024