Կենտրոնական Դեպոզիտարիա թեմյով բոլոր նորությունները

Գործարկվել է Բելառուսի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիաների միջև համագործակցության միջդեպոզիտար կապուղին

15.06.2016 13:52

Գործարկվել է Բելառուսի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիաների միջև համագործակցության միջդեպոզիտար կապուղին

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) և Բելառուսի կենտրոնական դեպոզիտարիան` «Արժեթղթերի հանրապետական կենտրոնական դեպոզիտարիա» Հանրապետական միասնական ընկերությունը (ԲԿԴ) կնքել են օտարերկրյա անվանատիրոջ երկկողմանի հաշիվների բացման պայմանագիր, հաղորդում է NASDAQ OMX Armenia հայկական բորսայի մամուլի ծառայությունը:

Կնքված պայմանագրի շնորհիվ այսուհետ ԲԿԴ-ի և ՀԿԴ-ի հաճախորդներին հասանելի կդառնան Դեպոզիտարիաների կողմից մատուցվող մի շարք ծառայություններ՝ կապված արժեթղթերի հաշվառման, արժեթղթերով կնքված գործարքների վերջնահաշվարկի, ինչպես նաև արժեթղթերով տրված իրավունքների իրացման այլ ծառայությունների հետ:

Դեպոզիտարիաների միջև ստեղծված երկկողմ կապը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել անդրսահմանյան դեպոզիտարային գործառնությունները և երկու երկրների ներդրողների համար կհեշտացնի Հայաստանի և Բելառուսի արժեթղթերի շուկաներում գործառնությունների կատարումը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գործարկվել է Բելառուսի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիաների միջև համագործակցության միջդեպոզիտար կապուղին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024