ԿԵՆՏևՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ-ն 500 միլիոն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

15.03.2010 18:06

ՀՀ ԿԲ-ն 500 միլիոն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը 2010 թվականի մարտի 15-ին տեղաբաշխել է 500 միլիոն դրամ ծավալով AMGT3913C101 սերիայի 39-շաբաթյա պետական կարճաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր:

Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից: Աճուրդին մասնակցել է 5 գործակալ։

Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 795 975 հազար դրամ, բոլորն էլ՝ մրցակցային առաջարկություններով: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8,9784 տոկոս՝ 9,3434 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 500 միլիոն դրամ: (1 դոլարը 392,62 դրամ է):-0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ-ն 500 միլիոն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024