ԿԵՏՆՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ-ն 2,5 մլրդ դրամ ծավալով պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել

12.07.2011 16:11

ՀՀ ԿԲ-ն 2,5 մլրդ դրամ ծավալով պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն երեքշաբթի 2,5 մլրդ դրամ ծավալով պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN60294166 սերիայի հնգամյա պարտատոմսեր։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3 385 միլիոն դրամ, որոնցից 375 միլիոն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով: Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 14.5960 տոկոս՝ 14.7600 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում։ (1 դոլարը 368,37 դրամ է)։-0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ-ն 2,5 մլրդ դրամ ծավալով պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024