ԿԵՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի միջազգային համախառն պահուստներն ապրիլին կրճատվել են 5%-ով՝ կազմելով $1765,3 մլն

31.05.2011 18:49

Հայաստանի միջազգային համախառն պահուստներն ապրիլին կրճատվել են 5%-ով՝ կազմելով $1765,3 մլն

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստներն ընթացիկ տարվա ապրիլին կազմել են 1765,3մլն դոլար՝ 93,7 մլն դոլարով կամ 5 տոկոսով կրճատվելով տարեսկզբի համեմատ, հաղորդվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում։

Միաժամանակ փոխարկելի արժույթով ակտիվներն ապրիլի վերջին կազմել են 1738 մլն դոլար՝ 2010թ.-ի դեկտեմբերի համեմատ կրճատվելով 87,5 մլն դոլարով կամ 4,8 տոկոսով։

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՀ-ի փոխառությունների հատուկ իրավունքները (SDR) հաշվետու ժամանակահատվածի վերջին կազմել են 27,3 մլն դոլար՝ անցած տարվա դեկտեմբերի վերջի 33,5 մլն դոլարի դիմաց։ -0-

ՀՀ միջազգային պահուստների կառուցվածքը ($ մլն)

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի միջազգային համախառն պահուստներն ապրիլին կրճատվել են 5%-ով՝ կազմելով $1765,3 մլն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024