«ԿԻՆՈԺԱՄ» պրոմո-արշավ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ հայտարարում է «ԿԻՆՈԺԱՄ» պրոմո-արշավի մեկնարկի մասին

05.03.2018 12:16

ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ հայտարարում է «ԿԻՆՈԺԱՄ» պրոմո-արշավի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Mastercard և Maestro քարտապանները կդառնան «ԿԻՆՈԺԱՄ» ազգային արշավի մասնակիցներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

2018 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները, կատարելով անկանխիկ գնումներ և վճարելով Mastercard և Maestro քարտերով Հայաստանի տարածքում և արտերկրում, կստանան կինոթատրոնի անվճար տոմսեր:

«ԿԻՆՈԺԱՄ» ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է. 2018 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ ամենօրյա և խոշոր գնումները կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկ Mastercard և Maestro քարտերով, մարտի 10-ից յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օր ժամը 12:00-ից մինչև 20:00 ներկայացնել գնումների կտրոնները Դալմա Գարդեն Մոլ և Երևան Մոլ առևտրային կենտրոններում տեղադրված Mastercard-ի հատուկ տաղավարներ և 8.000 ՀՀ դրամից ավելի անկանխիկ վճարման յուրաքանչյուր 4 կտրոնի դիմաց ստանալ կինոթատրոնի 2 անվճար տոմսի հավաստագիր:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard-ի հետ համատեղ հայտարարում է «ԿԻՆՈԺԱՄ» պրոմո-արշավի մեկնարկի մասին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024