«Կինոյի աշխարհում հայտնվելն անգին է» արշավ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանները կմասնակցեն «Կինոյի աշխարհում հայտնվելն անգին է» MasterCard-ի արշավին

19.08.2016 16:28

ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանները կմասնակցեն «Կինոյի աշխարհում հայտնվելն անգին է» MasterCard-ի արշավին

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի օգոստոսի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում MasterCard միջազգային վճարային համակարգը անցկացնում է «Կինոյի աշխարհում հայտնվելն անգին է» արշավը բոլոր MasterCard և Maestro քարտապանների համար, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Գնումների և ծառայությունների դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և Maestro քարտերով Հայաստանում կամ արտերկրում, հնարավոր է ոչ միայն խնայել ժամանակը, այլև կստանալ կինոյի երկու տոմսի վկայական։

Ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և/կամ Maestro քարտապաններին անհրաժեշտ է վերոնշյալ ժամանակահատվածում անկանխիկ եղանակով (ոչ ինտերնետով) վճարել 8 գնումների կամ ծառայությունների դիմաց՝ յուրաքանչյուրը սկսած 8000 դրամից, սեպտեմբերի 1-ից ուրբաթ և շաբաթ օրերին ներկայացնել կտրոնները Դալմա Գարդեն Մոլ և Երևան Մոլ առևտրի կենտրոններում տեղակայված հատուկ տաղավարներում և փոխանակել կտրոնները կինոյի տոմսերի վկայականների հետ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանները կմասնակցեն «Կինոյի աշխարհում հայտնվելն անգին է» MasterCard-ի արշավին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024