ԿԻՊՐՈՍ« ՃԳՆԱԺԱՄ թեմյով բոլոր նորությունները

Կիպրոսում գտել են ֆինանսական վերջին ճգնաժամի մեղավորներին

08.10.2013 14:06

Կիպրոսում գտել են ֆինանսական վերջին ճգնաժամի մեղավորներին

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մարտին Կիպրոսում գրանցված ֆինանսական ճգնաժամի հիմնական մեղավորները երկրի նախկին նախագահ կոմունիստ Դիմիտրիս Խրիստոֆիասն և նրա կառավարությունն են, որը չկարողացան վերահսկել ծախսերը և հավատարիմ մնացին երկրի ղեկավարման «բռնապետական» մոդելին։ Նման հետևություն է արել կիպրոսյան ճգնաժամի պատճառների հետաքննության անկախ հանձնաժողովը, գրում է Reuters–ը։

Նախկին երեք դատավորմների կողմից ներկայիս աջակենտրոն կառավարության պատվերով անցկացված հետաքննության նյութերը ցույց են տալիս, որ  կոմունիստների գլխավորությամբ 2008 թվականի և 2013 թվականի սկզբին երկրի բյուջետային հավելուրդը վերածվեց աճող պակասուրդի, ավելացավ գործազրկության մակարդակը, իսկ Կիպրոսը մեկուսացված էր միջազգային ֆինանսական շուկաներից, հաղորդում РБК–ն։

Ինչ վերաբերում է հենց նախկին նախագահին, ապա հետաքննության հեղինակները եկել են այն  հետևության, որ նա, չմտահոգվելով հետևանքների մասին, համաձայնել է Հունաստանում 2012 թվականի պետպարտատոմսերի դուրսգրմանը, որոնց պատճառով բանկերը մեծ վնասներ կրեցին, ինչպես նաև ականջ չդրեց խորհրդականներին և «աններելի» սխալ թույլ տվեց միջազգային օգնություն ստանալու հարցում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կիպրոսում գտել են ֆինանսական վերջին ճգնաժամի մեղավորներին

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024