ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆ թեմյով բոլոր նորությունները

Հոկտեմբերին Երևանում առաջին անգամ վազքի միջազգային կիսամարաթոն է անցկացվելու

03.08.2015 18:47

Հոկտեմբերին Երևանում առաջին անգամ վազքի միջազգային կիսամարաթոն է անցկացվելու
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 3-ին Երևանում առաջին անգամ տեղի է ունենալու վազքի միջազգային կիսամարաթոն «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը, հայտնում է «ՌԱՆԱՐՄ» ընկերության մամուլի ծառայությունը։Միջոցառման նպատակն է` խթանել սպորտաձևի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում:

Միջոցառումը մեկնարկելու է Հանրապետության հրապարակից և ներառելու է 4 վազքարշավ` կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք, 2,5 կմ վազք 12–ից 15 տարեկան դպրոցականների համար:

«Երևան ՌԱՆԱՐՄ 2015»  վազքի միջազգային կիսամարաթոնի մասնակցության գրանցումը կսկսվի օգոստոսի 10–ին։ Բոլոր մասնակիցները կստանան մարզահագուստ և մեդալներ, իսկ հաղթողները կարժանանան դրամական պարգևների։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Uncategorized @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հոկտեմբերին Երևանում առաջին անգամ վազքի միջազգային կիսամարաթոն է անցկացվելու

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024