ԿԼԵՊԱՉ թեմյով բոլոր նորությունները

Տնտեսական զարգացման նախարարությունը կարճաժամկետ հեռանկարում ռուբլու փոխարժեքի էական տատանումներ չի ակնկալում

28.06.2013 16:58

Տնտեսական զարգացման նախարարությունը կարճաժամկետ հեռանկարում ռուբլու փոխարժեքի էական տատանումներ չի ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Տնտեսական զարգացման նախարարությունը (ՏԶՆ) կարճաժամկետ հեռանկարում ռուբլու փոխարժեքի էական տատանումներ չի ակնկալում։ Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը, հաղորդում է РБК–ն։

Ըստ նրա, ռուբլու փոխարժեքի այսօրվա նվազումը սպեկուլյատիվ բնույթ է կրում և կապված է արժույթի շուկայի վրա անդրադարձող որոշ հայտարարությունների հետ։ «Միաժամանակ նավթի գների մակարդակում ռուբլու հետագա թուլացման համար պայմաններ չկան»,– ասել է Կլեպաչը։

Միաժամանակ ՏԶՆ–ի ղեկավարի տեղակալը պատճառ չի տեսնում նաև ռուբլու փոխարժեքի ամրապնդման համար։ «Վերջին նվազումից հետո այն կարող է փոքր–ինչ բարձրանալ»,– կանխատեսում է Կլեպաչը։ –0–

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Տնտեսական զարգացման նախարարությունը կարճաժամկետ հեռանկարում ռուբլու փոխարժեքի էական տատանումներ չի ակնկալում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Ա.Կլեպաչ. «Ռուբլու թուլացումը կարող է օգնել տնտեսության աճին»

20.06.2013 15:29

Ա.Կլեպաչ. «Ռուբլու թուլացումը կարող է օգնել տնտեսության աճին»

Ռուբլու թուլացումը կարող է օգնել տնտեսության աճին, կարծում է տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը։ «Ես կարծում եմ, որ կօգնի»,– այսօր Պետերբուրգի տնտեսական միջազգային համաժողովի կուլուարներում ասել է նա լրագրողներին, գրում է РБК–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ա.Կլեպաչ. «Ռուբլու թուլացումը կարող է օգնել տնտեսության աճին»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024