ԿՂԶԻ թեմյով բոլոր նորությունները

Բրիտանական կղզիներին կոչ են արել չթաքցնել հարկերից խուսափողներին

21.05.2013 11:20

Բրիտանական կղզիներին կոչ են արել չթաքցնել հարկերից խուսափողներին

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը կոչ է արել բրիտանական անդրծովային տարածքներին` ավելի ակտիվ տեղեկություններ հաղորդել հարկերից խուսափողների մասին, հաղորդում է  Reuters–ը։

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը դիմել է անդրծովյան տարածքների ղեկավարներին փոխօգնության բազմակողմանի կոնվենցիայի ստորագրման խնդրանքով` ուղղված փողեր լվանալու և եկամուտները թաքցնելու դեմ, որը մշակել են Եվրոպայի Խորհուրդը և Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպությունը։

«Մնացել է ընդամենը մեկ ամիս, այնպես որ մենք պետք է կարգի բերենք գործերը։ Ես հարգում եմ ձեր` ցածր հարկերի սահմանման իրավունքը։ Բայց դրանք տնտեսապես նպատակահարմար են միայն այն դեպքում, եթե դրանք ինչ–որ մեկը վճարում է։ Մենք պետք է իմանանք, թե ովքեր են իրականում մեզ մոտ գրանցված ընկերությունների տերերը»,– ասվում է անդրծովյան տարածքների ղեկավարներին ուղղված նամակում, հաղորդում է rbc.ru–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Բրիտանական կղզիներին կոչ են արել չթաքցնել հարկերից խուսափողներին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024