կոմպոզիտային թղթադրամներ թեմյով բոլոր նորությունները

Նոր հիբրիդային թղթադրամներ կդրվեն շրջանառության մեջ դրամի 25–ամյակի կապակցությամբ

20.11.2018 15:22

Նոր հիբրիդային թղթադրամներ կդրվեն շրջանառության մեջ դրամի 25–ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ազգային արժույթի 25–ամյակին նվիրված երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամները կդրվեն շրջանառության մեջ նոյեմբերի 22–ից։ Այդ մասին երեքշաբթի հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։

«Թղթադրամների բացառիկությունն այն է, որ դրանք հիբրիդային են, այսինքն` միաժամանակ պատրաստված են թղթից և պոլիմերներից։ Այդ հատկությունն ապահովում է դրանց բարձր պաշտպանվածությունը։ Մասնավորապես, թղթադրամների այս որակը թույլ կտա դրանց նկատմամբ կիրառել պաշտպանիչ տարրեր, որոնք մենք չէինք կարողանա օգտագործել սովորական փողերի համար»,– ասաց նա։

Նրա խոսքով, նոր սերնդի թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն փուլ առ փուլ, քանի որ Կենտրոնական բանկն առայժմ ստուգում է դրանց որակը, ընդունում և տեսակավորում է դրանք։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Նոր հիբրիդային թղթադրամներ կդրվեն շրջանառության մեջ դրամի 25–ամյակի կապակցությամբ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ ԿԲ. Կոմպոզիտային թղթադրամների ներդրումը բանկոմատների արդիականացման մեծ ներդրումներ չի պահանջի

25.07.2017 14:58

ՀՀ ԿԲ. Կոմպոզիտային թղթադրամների ներդրումը բանկոմատների արդիականացման մեծ ներդրումներ չի պահանջի

ՀՀ առևտրային բանկերի համար նոր թղթադրամների ներդման դեպքում բանկոմատների արդիականացումը մեծ ներադրումներ չի պահանջի։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ. Կոմպոզիտային թղթադրամների ներդրումը բանկոմատների արդիականացման մեծ ներդրումներ չի պահանջի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024