ԿՈՆՎԵՆՑԻԱ թեմյով բոլոր նորությունները

Սիլուանով. «G20-ին սուվերեն պարտքի վերակառուցվածքայնացման կոնվենցիա է հարկավոր»

17.11.2014 14:55

Սիլուանով. «G20-ին սուվերեն պարտքի վերակառուցվածքայնացման կոնվենցիա է հարկավոր»

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. G20–ի երկրները պետք է միջազգային կոնվենցիա մշակեն, որը սուվերեն պարտքի շուկայում չարաշահողների գործողություններից կպաշտպանի փոխառուներին, Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում կայացած G20 գագաթնաժողովից հետո հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք պետք է ունենանք գործիք, մեխանիզմ, որը թույլ չի տա այնպիսի դեպքեր, երբ ոչ մեծ պարտք ունեցող պահառուները կարողանան ապակայունացնել երկրի պարտքային շուկայում տիրող իրավիճակը: Դա սխալ է, և G20-ը պետք է զբաղվի դրանով», -լրագրողներին է ասել Սիլուանովը: Նրա խոսքով՝ այս թեման քննարկվել է Արգենտինայի նախաձեռնությամբ, որը բախվել է դժվարությունների հետ սուվերեն պարտքի վերակառուցքայնացման ժամանակ:

«Կարելի էր խոսել պարտքի վերակառուցվածքայնացման ոլորտում նախատեսված կոնվենցիայի մասին, որին կկարողանային միանալ երկրների մեծ մասը, և կոնվենցիային միացած երկրների ներքին դատական որոշումները չէին կարող ունենալ այն հետևանքները, որոնք մենք հիմա տեսնում ենք Արգենտինայում», - ասել է ՌԴ ֆինանսների նախարարը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Սիլուանով. «G20-ին սուվերեն պարտքի վերակառուցվածքայնացման կոնվենցիա է հարկավոր»

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024