ԿՈՆՎԵՐՍ ՄԻԱՎՈՐՆԵՐ թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկը գործարկել է «Կոնվերս միավորներ» ծրագիրն իր քարտատերերի համար

12.06.2012 16:04

Կոնվերս Բանկը գործարկել է «Կոնվերս միավորներ» ծրագիրն իր քարտատերերի համար
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկն իր քարտատերերի  համար սկսել է  «Կոնվերս միավորներ» ծրագիրը, որը նպատակ ունի բանկային քարտերի օգտագործումը դարձնել առավել շահավետ և գրավիչ հաճախորդների համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
«Բանկի քարտատերերի համար գործող այս ծրագրի նպատակն է ավելացնել քարտերի միջոցով հաճախորդներին տրամադրվող արտոնություններն ու առավելությունները»,- ասվում է հաղորդագրությունում:
Մամուլի ծառայությունից նշեցին, որ իր ընդգրկմամբ և հնարավորություններով «Կոնվերս միավորներ» ծրագիրն աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում:
Ծրագրին մասնակցելու և բոնուսային միավորներ կուտակելու համար անհրաժեշտ է ցանկացած գնում կամ վճարում իրականացնել անկանխիկ՝ Կոնվերս Բանկի քարտերով: Անկանխիկ կատարված յուրաքանչյուր գործարք քարտատիրոջը բերում է բոնուսային միավորներ՝ յուրաքանչյուր ծախսված 1000 դրամի դիմաց 1 միավոր սկզբունքով:
Եթե վճարումն իրականացվում է Կոնվերս Բանկի POS-տերմինալի միջոցով, ապա յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց տրված բոնուսը կազմում է 1.5 միավոր
Բացի անկանխիկ վճարումներից, «Կոնվերս միավորներ» կտրամադրվեն ցանցում օնլայն վճարումներ կատարելու համար:
Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Կոնվերս Բանկը գործարկել է «Կոնվերս միավորներ» ծրագիրն իր քարտատերերի համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024