ԿՈՇ թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում

27.04.2015 20:49

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ  աջակցությամբ արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել  Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Կոշ գյուղում գտնվող Արմենակ և Աննա Թադևոսյանների անվան մանկական վերականգնողական կենտրոնում տեղադրել է արևային ջրատաքացուցիչներ, որոնք թույլ կտան վերականգնողական կենտրոնում ապահովել երեխաների ամենօրյա բուժական միջոցառումների ընթացքում անհրաժեշտ տաք ջրի կարիքները, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում դեռ անցյալ տարի սկսված նախաձեռնությունը` Հայաստանի Հանրապետության մարզային մանկապարտեզներում արևային ջրատաքացուցիչների տեղադրումը և բնապահպանական գաղափարների տարածումը այս տարի ևս շարունակվում է:

Հաղորդագրության համաձայն, արևային, էլեկտրախնայող սարքերը էականորեն կնվազեցնեն կենտրոնի ծախսերը, ինչպես նաև կապահովեն առկա ռեսուրսների օգտագործման օպտիմալացումը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվել Կոշի մանկական վերականգնողական կենտրոնում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024