ԿՈՉՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի կողմից արժանացավ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչման

21.01.2014 10:22

ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի կողմից արժանացավ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչման

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կողմից արժանացավ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչմանը` առաջ անցնելով իր մրցակիցներից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

2013 թվականի արդյունքները ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ամփոփեց 2014թ. հունվարի 17-ին և հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողներին: Մրցանակը անվանակարգերի հաղթողներին հանձնեց Հայաստանի բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը:

«Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխությունն անցկացվում էր հինգ անվանակարգերում` Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում, Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում, Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում, Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում, Բորսայի լավագույն անդամ, որի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում և ներդրումը բորսայական առևտրի զարգացման նախաձեռնություններում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի կողմից արժանացավ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչման

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024