ԿՈՐՊՈՐԱՏԻՎ թեմյով բոլոր նորությունները

Արարատբանկը հայտարարել է 2 մլն դոլարի արժեկտրոնային կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման մասին

12.06.2015 14:58

Արարատբանկը հայտարարել է 2 մլն դոլարի արժեկտրոնային կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արարատբանկը» ուրբաթ հայտարարել է 2 մլն դոլարի արժեկտրոնային ոչ փաստաթղթային կորպորատիվ պարտատոմսերի 9–րդ տեղաբաշխման մասին։

«2007թ.–ի սկսած` մենք թողարկում ենք պարտատոմսեր, որոնք այլընտրանքային բանկային ավանդ են։ Այս անգամ պարտատոմսերի ընդհանուր թիվը կազմում է 80 հազար, մեկ հատի անվանական արժեքը` 25 դոլար։ Շրջանառության ժամկետը կկազմի 36 ամիս, իսկ տոկոսադրույքը` 7,5 տոկոս»,– ասել է բանկի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով` պարտատոմսերի տեղաբաշխումը կսկսվի հունիսի 15–ին և կավարտվի հունիսի 26–ին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Արարատբանկը հայտարարել է 2 մլն դոլարի արժեկտրոնային կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024