կուտակային կենսաթոշակային հիմնադրամ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում կենսաթոշակային հիմնադրամների կառավարման տակ գտնվող ակտիվները 2021թ.–ի վերջին կհասնեն մոտ 1մլրդ դոլարի.ԿԲ նախագահը` կապիտալի ներքին շուկաների զարգացման հնարավորության մասին

31.10.2021 17:09

Հայաստանում կենսաթոշակային հիմնադրամների կառավարման տակ գտնվող ակտիվները 2021թ.–ի վերջին կհասնեն մոտ 1մլրդ դոլարի.ԿԲ նախագահը` կապիտալի ներքին շուկաների զարգացման հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Կապիտալի ներքին շուկաների զարգացումն առաջնահերթ ուղղություն է տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները. Մերձավոր Արևելք և Կենտրոնական Ասիա» ԱՄՀ նոր զեկույցի նյութերին նվիրված վեբինարի ընթացքում։

«Դա արտացոլում է ոչ միայն կապիտալի ներհոսքերի խոցելիության նվազումը, այլև ֆինանսական շուկաների կայունության ավելացման անհրաժեշտությունը։ Կուզեի նշել երեք հիմնական բաղադրիչները` ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրացի ներդրողների բազայի ընդլայնում, հասանելի գործիքների ընդլայնում, ինչպես նաև խոշոր ընկերությունների խրախուսում կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտների ընդունմանը, արդյունքում` միջազգային վարկանիշերին արժանանալուն։ Տեղական ներդրողների, հատկապես` ինստիտուցիոնալ ներդրողների բազան, ինչպիսին կենսաթոշակային ֆոնդերն են, կենտրոնական դերակատարություն ունի այս հարցում` ապահովելով ֆինանսավորման կայուն աղբյուր», – նշել է Գալստյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանում կենսաթոշակային հիմնադրամների կառավարման տակ գտնվող ակտիվները 2021թ.–ի վերջին կհասնեն մոտ 1մլրդ դոլարի.ԿԲ նախագահը` կապիտալի ներքին շուկաների զարգացման հնարավորության մասին

Բանալի բառեր: , , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024