կուտակային հաշիվ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով

14.12.2018 16:52

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել ու կրկնապատկել իրենց խնայողությունները՝ ունենալով հնարավորություն առանց սահմանափակումների ելքագրել և համալրել հաշիվը, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է կուտակային հաշվի ծառայություն մինչև 9.5% տարեկան տոկոսադրույքով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Կուտակային հաշիվն անժամկետ է, որը համատեղում է ավանդի հուսալիությունը և բանկային հաշվի ճկունությունը: Խնայողությունները կուտակային հաշվին կարող են հասնել մինչև 9.92% տարեկան եկամտաբերության` 9.5% տարեկան տոկոսադրույքի դեպքում, որը հաճախորդը կարող է օգտագործել ցանկացած ժամանակ: Ի տարբերություն ժամկետային ավանդի, բացելով կուտակային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում` հաճախորդը կարող է գումար ելքագրել կամ իր կուտակային հաշիվը համալրել ցանկացած ժամանակ, անսահմանափակ քանակությամբ` չկորցնելով հաշվեգրված տոկոսները», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կուտակային հաշվի հիմնական պայմաններն են` կուտակային հաշվի բացում և պահպանում՝ անվճար, հաշվի ելքագրում ու համալրում՝ առանձ սահմանափակումների, նվազագույն և առավելագույն գումարի մուտքագրման բացակայություն, կուտակային հաշվի տոկոսների վճարումը իրականացվում է ամսական կտրվածքով, յուրաքանչյուր ամիս՝ նվազագույն մնացորդի վրա, տոկասադրույքի չափսը՝ մինչև 9.5% կախված հաշվում առկա դրամական միջոցների պահպանման ժակետից և գումարից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024