ԿՈՒՏԱԿԱՅԻՆ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ–Հայաստան Բանկն առաջարկում է կուտակային հաշիվներ` մինչև 8% տարեկան տոկոսադրույքով

22.10.2015 17:20

ՎՏԲ–Հայաստան Բանկն առաջարկում է կուտակային հաշիվներ` մինչև 8% տարեկան տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվներ՝ մինչև 8% պրոգրեսիվ տարեկան տոկոսադրույքով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Կուտակային հաշիվը նոր տեսակի բանկային հաշիվ է, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս անընդմեջ կուտակել դրամական միջոցներ ցանկացած հեռանկարային/երկարաժամկետ նպատակների համար (արձակուրդ, խոշոր գնում, ուսման վարձավճար և այլն), միաժանամակ կուտակման ընթացքում ստանալով եկամուտ Բանկի կողմից վճարված տոկոսների տեսքով, և ցանկացած պահի օգտագործել կուտակված ֆինանսական միջոցները (ամբողջությամբ կամ մասնակի) առանց տոկոսագումարների կորստի:

Ըստ հաղորդագրության` կուտակային հաշիվները ՎՏԲ-Հայաստան Բանկում բացվում են ՀՀ դրամով, անվճար: Առաջին կուտակումը հաճախորդը կատարում է հաշիվը բացելու պահին նվազագույնը 10 000 ՀՀ դրամի չափով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ–Հայաստան Բանկն առաջարկում է կուտակային հաշիվներ` մինչև 8% տարեկան տոկոսադրույքով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024