կտրոններ թեմյով բոլոր նորությունները

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններն այսուհետև հնարավոր է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկում

11.07.2011 14:19

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններն այսուհետև հնարավոր է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկում

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության դիմաց վճարումներն այսուհետև կարելի է իրականացնել ՎՏԲ-Հայաստան բանկում և տեղում ստանալ տեխնիկական զննության կտրոնը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Վճարումը կատարելն ու կտրոնի ստացումը նախատեսված է ՀՀ կառավարության 31.03.2011թ. «Ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի փոփոխության մասին» որոշման համաձայն, որի համաձայն՝ փոխվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության դիմաց վճարման համակարգը:

Տրանսպորտային միջոցների սեփականատերերը տեխնիկական զննության հետ կապված վճարումներ կատարելիս պետք է առաջնորդվեն հետևյալ կարգով` սեփականատերը (կամ սեփականատիրոջ ներկայացուցիչը), այցելելով  մեքենայի մշտական հաշվառման վայրի տեղական ինքնակառավարման մարմին (թաղապետարան, գյուղապետարան և այլն), ստանում է տվյալ տրանսպորտային միջոցի գծով գույքահարկի պարտքի չափի մասին համապատասխան տեղեկանք:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններն այսուհետև հնարավոր է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկում

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024