«Կրթություն XXI-րդ դար» թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան բանկը` «Կրթություն XXI-րդ դար» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր

22.03.2018 13:24

ՎՏԲ-Հայաստան բանկը` «Կրթություն XXI-րդ դար» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես «Կրթություն XXI դար» Էքսպո 2018 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի գլխավոր հովանավոր: Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է «ԻնտերԷքսպո» ցուցահանդեսային ընկերության և Երևանի Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից ՀՀ կրթության նախարարության պաշտոնական աջակցությամբ, տեղի կունենա մարտի 21-ից 23-ը ՀՀ կառավարության տանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Համաձայն իր սոցիալական քաղաքականությանը, ՎՏԲ-Հայաստան բանկն աջակցում է նմանատիպ նախագծերի, որոնք նպաստում են երիտասարդների կրթական մակարդակի բարձրացմանը, և արդեն երկու տարի հովանավորում է «Կրթություն XXI դար» ցուցահանդեսը:

«Կրթություն XXI դար» ցուցահանդեսում ներկայացված են բուհերի ծրագրեր, լեզվական և այլ դասընթացներ դիմորդների համար, ովքեր ցանկանում են սովորել ոչ միայն Հայաստանում, այլև ՌԴ-ում և այլ երկրներում: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 70 կազմակերպություններ, ընդ որում՝ 15-ից ավելի ՌԴ առաջատար համալսարաններ և ինստիտուտներ: Ցուցահանդեսի շրջանակում Երևանի Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնը կներկայացնի Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերում անվճար ուսուցման ծրագիր, և կանցկացնի ավելի քան երկու հարյուր դիմորդների մրցութային ընտրություն 2018-2019 ուսումնական տարվա ուսուցման բոլոր մակարդակների համար: Այցելուները մանրամասն կծանոթանան տարբեր բուհերի ծրագրերին, ընդունելության պայմաններին, կմասնակցեն սեմինարների և քննարկումների` իրենց հուզող կրթական թեմաների վերաբերյալ», - նշված է տարածած հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան բանկը` «Կրթություն XXI-րդ դար» ցուցահանդեսի գլխավոր հովանավոր

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024