կրիպտոարժույթ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի ԿԲ–ն նախազգուշացնում է կրիպտոարժույթների բարձր ռիսկերի մասին

07.05.2018 21:08

Հայաստանի ԿԲ–ն նախազգուշացնում է կրիպտոարժույթների բարձր ռիսկերի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հանդես է եկել կրիպտոակտիվների և դրանց հետ կապված գործարքների ու ռիսկերի վերաբերյալ հայտարարությամբ, հայտնում է կարգավորչի մամուլի ծառայությունը։

«Վերջին տարիներին աշխարհում լայն տարածում են գտել կրիպտոարժույթները (օրինակ՝ Բիթքոին, Էթերիում և այլն), որոնք գտնվում են հասարակության, տնտեսվարող սուբյեկտների, լրատվամիջոցների, ինչպես նաև կարգավորող մարմինների և միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում»,– ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ կենտրոնական բանկը ուշադիր հետևում է «կրիպտոարժույթների» ոլորտի զարգացումներին և, վերլուծելով  միջազգային փորձը և ուսումնասիրությունները,  հարկ է համարում զգուշացնել, որ անկախ տեսակից, տարածվածությունից և այլ բնութագրերից՝ «կրիպտոարժույթներն» ու դրանցով կատարվող գործարքները բարձր ռիսկային են հետևյալ պատճառներով։

Լրահոս
20.04.2024