կցում թեմյով բոլոր նորությունները

ԻԴՐԱՄԻ հաշվին արդեն հնարավոր է կցել բանկային քարտեր

30.08.2016 17:26

ԻԴՐԱՄԻ հաշվին արդեն հնարավոր է կցել բանկային քարտեր

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԻԴՐԱՄ համակարգը գործարկել է երկար սպասված ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հաշվառման հաշվին բանկային քարտ կցել, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, համակարգում մեկ անգամ մուտքագրելով բանկային քարտի տվյալները և այն կցելով հաշվին` օգտատերերը հնարավորություն են ստանում ավտոմատ համալրելու ԻԴՐԱՄ հաշվառման հաշիվը կցված քարտից՝ վճարումներ կատարելիս ընտրելով բանկային քարտը որպես վճարման միջոց:

«Այս ծառայությամբ ԻԴՐԱՄ համակարգը բացառիկ հնարավորություն է ընձեռում ՀՀ բոլոր բանկերի քարտապաններին իր միջոցով իրականացնելու առցանց վճարումներ և փոխանցումներ իրենց բանկային քարտերի հաշիվներից վայրկյանների ընթացքում», - նշել են ընկերության մամուլի ծառայությունից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԻԴՐԱՄԻ հաշվին արդեն հնարավոր է կցել բանկային քարտեր

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024