հակերների ներխուժում թեմյով բոլոր նորությունները

SWIFT-ը հաստատել է հակերների ներխուժումը ցանց

26.04.2016 17:56

SWIFT-ը հաստատել է հակերների ներխուժումը ցանց

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. SWIFT միջազգային վճարային համակարգը հաստատել է, որ հակերները ոչ միայն ներխուժել են իրենց մշակած ծրագրերից մեկը, այլ նաև օգտագործել են այն` ֆինանսական ցանցի ներսում հաղորդագրություններ ուղարկելու համար: Ցանցն աշխարհի հազարավոր բանկեր ամեն օր օգտագործում են միլիարդավոր դոլարներ փոխանցելու համար, գրում է forbes.ru-ն:

«SWIFT-ը բացահայտել է վերջերս կատարված կիբերմիջադեպեր, որոնց շրջանակում չարագործները համակարգի ներսում կամ համակարգից դուրս կարողացել են հաղորդագրություններ ուղարկել back գրասենյակներից, անձնական կամ աշխատանքային համակարգիչներից, որոնք միացված են եղել SWIFT-ի ցանցի տեղական ինտերֆեյսին», - մեջբերում է Reuters-ը իր համակարգի հաճախորդներին ուղարկված ծանուցումը:

SWIFT-ի ներկայացուցիչ Նատաշա Դետերանը հաստատել է գործակալությանը փաստաթղթի իսկությունը` չնշելով «կիբերմիջադեպերի» զոհերի անունները և չհրապարակելով ավելի վաղ չհայտարարած հարձակումների վնասի ծավալը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on SWIFT-ը հաստատել է հակերների ներխուժումը ցանց

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024