հակճգնաժամաին ծրագրեր թեմյով բոլոր նորությունները

ՀՀ բանկերը հակաճգնաժամային ծրագրերով տրամադրել են ավելի քան 119 մլրդ դրամի վարկ

22.09.2020 17:05

ՀՀ բանկերը հակաճգնաժամային ծրագրերով տրամադրել են ավելի քան 119 մլրդ դրամի վարկ

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային առաջին և երկրորդ ծրագրերով ՀՀ առևտրային բանկերը բավարարել են 25885 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 119 մլրդ դրամ գումար, հայտնում է Հայաստանի բանկերի միությունը։

Հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին հումքի, սարքավորումների ձեռքբերման, սննդի և դեղերի ներկրման, ինչպես նաև աշխատավարձի, հարկերի, կոմունալ ծախսերի վճարման համար, բավարարվել է 1209 վարկային հայտ՝ շուրջ 76.5 մլրդ դրամի չափով: Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 24676 վարկային հայտ՝ 43.1 մլրդ դրամի չափով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ բանկերը հակաճգնաժամային ծրագրերով տրամադրել են ավելի քան 119 մլրդ դրամի վարկ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024