հաճախորդների գոհունակության ինդեքս թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն բարելավել է հաճախորդների գոհունակության ինդեքսը (CSI) և լոյալության ցուցանիշը (NPS)

25.05.2021 20:30

ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն բարելավել է հաճախորդների գոհունակության ինդեքսը (CSI) և լոյալության ցուցանիշը (NPS)

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը վերջին տարվա ընթացքում զգալիորեն բարելավել է իր NPS և CSI ինդեքսները՝ գերակատարելով միջազգային թիրախային ցուցանիշները: 2021 թ. առաջին եռամսյակի արդյունքներով հաճախորդների գոհունակության ինդեքսը կազմել է 9.6 (միջազգային թիրախային ցուցանիշը`9), իսկ հաճախորդների լոյալության ցուցանիշը՝ 74% (միջազգային թիրախային ցուցանիշը` 70%), հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Սպասարկելով ամենալայն մասնաճյուղային ցանցը (շուկայի 14% մասնաբաժին) և ֆիզիկական անձ հաճախորդների ամենամեծ քանակը (տնտեսապես ակտիվ բնակչության 44%-ը)՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջնահերթ ռազմավարական խնդիրն է՝ հաճախորդին և վերջինիս գոհունակությունը դասել որպես հիմնարար արժեք՝  պահելով այն Բանկի ուշադրության կենտրոնում: Բանկն իր առաջ նպատակ է դնում դառնալ հաճախորդների ընտրության N1 Բանկը և ապահովել առաջատար դիրքեր՝ սպասարկման որակի և հաճախորդների հետ հաղորդակցության ուղիների հարմարավետության գծով: Դրան կնպաստի անցումը անհատականացված հաղորդակցություններին, որոնք ձևավորվում են տվյալների վերլուծության և մոդելավորման առաջադեմ գործիքների հիման վրա և հասանելի են հաճախորդներին հեռահար սպասարկման ուղիների և CRM համակարգի միջոցով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիորեն բարելավել է հաճախորդների գոհունակության ինդեքսը (CSI) և լոյալության ցուցանիշը (NPS)

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024