համագործակցության հուշագիր թեմյով բոլոր նորությունները

ՀՀ Շիրակի մարզպետարանի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

29.08.2017 19:23

ՀՀ Շիրակի մարզպետարանի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Շիրակի մարզպետարանում մարզպետ Արթուր Խաչատրյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, հուշագրի շրջանակում կողմերը միավորելու են իրենց ջանքերը ՀՀ Շիրակի մարզում ՓՄՁ-ների զարգացման, համայնքների բարեկեցության բարձրացման և զբոսաշրջության խթանման նպատակով:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն մարզի տարածքում իրականացնելու է անվճար բիզնես դասընթացներ ՓՄՁ-ների համար: Մարզպետարանն իր հերթին աջակցելու է բանկին՝ բացահայտելու և թիրախավորելու դասընթացների հնարավոր շահառուներին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ Շիրակի մարզպետարանի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024