ՀԱՄԱԹԻՎ թեմյով բոլոր նորությունները

Եվրագոտում փետրվարին գործարար ակտիվության համաթիվը նվազել է՝ հասնելով 49,7 կետի. վերլուծաբաններ

05.03.2012 10:46

Եվրագոտում փետրվարին գործարար ակտիվության համաթիվը նվազել է՝ հասնելով 49,7 կետի. վերլուծաբաններ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Markit Economics հետազոտական կազմակերպությունը Մոսկվայի ժամանակով ժամը 13:00-ին կհրապարակի եվրագոտու 17 երկրների արդյունաբերական արտադրության և ծառայությունների ոլորտում փետրվարին գրանցված գործարար ակտիվության համընդհանուր համաթվի վերջնական տվյալները: Վերլուծաբանները կանխատեսում են, որ համաթիվը կկազմի 49,7 կետ՝ հւնվարին գրանցված 50,4 կետի համեմատ:

«Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունը Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին կհրապարակի 2012 թ.-ի հունվարին եվրագոտում և ԵՄ-ում մանրածախ վաճառքի ծավալի տվյալները:

dailyFX.com տեղեկատվական-վերլուծական ինտերնետ պորտալի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում են, որ եվրագոտում հաշվետու ամսում մանրածախ վաճառքի ծավալը կրճատվել է 0,1 տոկոսով ամսական հաշվարկով, իսկ տարեկան կտրվածքով նվազել է 1,5 տոկոսով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Եվրագոտում փետրվարին գործարար ակտիվության համաթիվը նվազել է՝ հասնելով 49,7 կետի. վերլուծաբաններ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024