ՀԱՄԱԽԱՌՆ ԱԿՏԻՎՆԵՐ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները երկրորդ եռամսյակում կրճատվել են 3,36 %-ով

26.08.2010 14:40

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները երկրորդ եռամսյակում կրճատվել են 3,36 %-ով

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները երկրորդ եռամսյակում կրճատվել են 3,36 տոկոսով կամ 4,76 միլիարդ դրամով՝ 2010 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմելով 1370,6 միլիարդ դրամ (տարեսկզբից 1,05 տոկոս աճ):

Համաձայն «ԱՌԿԱ» գործակալության կողմից բանկերի 2010 թվականի երկրորդ եռամսյակի ցուցանիշների տվյալների վերլուծության, ընդհանուր ակտիվների մեծությամբ հայկական բանկերի առաջատարն է «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը»։
Հունիսի 30-ի դրությամբ այդ բանկի ակտիվների ծավալը հասել է 171,5 մլրդ դրամի՝ եռամսյակի ընթացքում կրճատվելով 1,65 տոկոսով։ Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներում «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» մասնաբաժինը կազմում է ընդհանուր մեծության 12,51 տոկոսը։

Ըստ ակտիվների ծավալի, առաջատարների թվում են HSBC-Հայաստան բանկը՝ 126,7 մլրդ դրամ (տեսակարար կշիռը՝ 9,25 տոկոս), Ամերիաբանկը՝ 121,4 մլրդ դրամ (8,86%), Հայբիզնեսբանկը՝ 113,3 մլրդ դրամ (8,27 տոկոս) և Արդշինինվեստբանկը՝ 111,2 միլիարդ դրամ (8,11 տոկոս): Բանկային համակարգի բոլոր ակտիվների շուրջ 47 տոկոսը կենտրոնացված է այս հինգ բանկերում, որոնք առաջատարներն են ըստ այս ցուցանիշի:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանի բանկերի համախառն ակտիվները երկրորդ եռամսյակում կրճատվել են 3,36 %-ով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024