համախառն ծախսեր թեմյով բոլոր նորությունները

Հայկական բանկերի համախառն ծախսերը I եռմասյակում կրճատվել են 3,81%–ով` հասնելով 26,1 մլրդ դրամի

17.05.2016 16:49

Հայկական բանկերի համախառն ծախսերը I եռմասյակում կրճատվել են 3,81%–ով` հասնելով 26,1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն ծախսերի ծավալը 2016 թ.–ի հունվար–մարտին կազմել է 26,1 մլնդ դրամ` 2015 թ.–ի առաջին եռամսյակի համեմատ կրճատվելով 3,81 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, որի հիմքում բանկերի ֆինանսական հաշվետվություններն են, Հայաստանի բանկերի ադմինիստրատիվ ծախսերի համախառն մեծությունը 2016 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 2,16 տոկոսով` հասնելով 20,2 մլրդ դրամ, այդ թվում` աշխատավարձի գծով ծախսերի 2,25 տոկոսանոց կրճատման հաշվին` մինչև 13,3 մլրդ դրամ։

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի ադմինիստրատիվ այլ համախառն ծախսերը հունվար–մարտին կազմել են մոտ 6 մլրդ դրամ` տարվա ընթացքում կրճատվելով 9 տոկոսով։ Միաժամանակ ամորտիզացիայի ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2,9 մլրդ դրամ (7,28 տոկոսի անկում), գովազդի ծախսերը` 757 մլն դրամ (5,92 տոկոսի անկում)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայկական բանկերի համախառն ծախսերը I եռմասյակում կրճատվել են 3,81%–ով` հասնելով 26,1 մլրդ դրամի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024