ՀԱՄԱԿՐԳ թեմյով բոլոր նորությունները

NASDAQ OMX Armenia–ն առցանց հարթակ է գործարկել պետական խնայողական պարտատոմսերի առուվաճառքի համար

23.02.2015 15:17

NASDAQ OMX Armenia–ն առցանց հարթակ է գործարկել պետական խնայողական պարտատոմսերի առուվաճառքի համար

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Armenia հայկական ֆոնդային բորսան առցանց հարթակ է գործարկել պետական խնայողական պարտատոմսերի առուվաճառքի համար, տեղեկացրեց բորսային տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

«Նախատեսվում է, որ շուտով գործարկվող նոր ինտերնետ–հարթակը թույլ կտա իրականացնել ՊԽՊ–ների առցանց առևտուր, ինչը թույլ կտա ֆիզիկական անձանց ևս մասնակցել առցանց գործարքներին», – ասաց Սարոյանը։

Նրա խոսքերով` բորսայի համար սկզբունքորեն կարևոր է աճ գրանցել այդ հարթակում։ «Գաղտնիք չէ, որ շատ բանկեր նախընտրում են պետական պարտատոմսերով կատարել արտաբորսային առևտուր, սակայն NASDAQ OMX Armenia–ն կփորձի ապացուցել, որ բորսայում իրականացվող պետական պարտատոմսերով գործարքներն ավելի շահավետ են և գրավիչ», – ասաց նա։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Արժույթային շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on NASDAQ OMX Armenia–ն առցանց հարթակ է գործարկել պետական խնայողական պարտատոմսերի առուվաճառքի համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024