ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԱԻՆ ԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ կառավարության միջոցներն օգնեցին խոցելի շերտերին դիմակայել ճգնաժամի ազդեցությանը. ՀԲ

02.11.2010 14:08

ՀՀ կառավարության միջոցներն օգնեցին խոցելի շերտերին դիմակայել ճգնաժամի ազդեցությանը. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը թույլ տվեց ամենախոցելի շերտերին դիմակայել 2009թ.-ի ճգնաժամի ազդեցությանը մակրոտնտեսական կայունության պահպանման պայմաններում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հեփփին:

Այնուամենայնիվ, ըստ նրա, ճգնաժամի ազդեցությունն այնքան ուժեղ էր, որ այն չէր կարող չազդել մարդկանց կենսամակարդակի վրա, ինչը հանգեցրեց առավել կարիքավորների քանակի աճի:

Հեփփին նշեց, որ կառավարության բարեփոխումների ծրագիրը մի կողմից ուղղված է տնտեսական աճի ապահովմանը, մասնավոր հատվածի աջակցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտահանման համար լավ հեռանկարների ապահովմանը, իսկ մյուս կողմից՝ սոցիալական հատվածի աջակցմանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ կառավարության միջոցներն օգնեցին խոցելի շերտերին դիմակայել ճգնաժամի ազդեցությանը. ՀԲ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024