ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ թեմյով բոլոր նորությունները

Deutsche Bank–ը դարձել է «Ռոստելեկոմ»–ի համասեփականատեր

11.10.2013 14:22

Deutsche Bank–ը դարձել է «Ռոստելեկոմ»–ի համասեփականատեր

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը  (ՈՒՆՌՀ) և Deutsche Bank–ը դարձել են «Ռոստելեկոմի» բոլոր քվեարկող բաժնետոմսերի 2.7 տոկոսի բաժնետեր` դրանք գնելով պետօպերատորի «դուստր» «Մոբիտելից», «Վեդոմոստիին» են պատմել հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը և «Ռոստելեկոմի» ներկայացուցիչը։

Գործարքը կատարվել է Մոսկվայի ֆոնդային բորսայի առուվաճառքների` հոկտեմբերի 8–ի միջին կշռված գնով, յուրաքանչյուր բաժնետոմսը ներդրողների համար արժեցել է 106.31 ռուբլի, իսկ գործարքին մասնակցել է 72 187 366 սովորական բաժնետոմս։ ՈՒՆՌՀ–ի և Deutsche Bank–ի ամբողջ փաթեթի համար վճարել են մոտ 7.67 մլրդ ռուբլի կամ մոտ 237.1 մլն դոլար։ Ներդրել են հավասար համամասնությամբ։

«Ռոստելեկոմը» միաժամանակ ներդրողների հետ կարգավորման համաձայնագրեր է ստորագրել, որոնք օպերատորին վաճառված բաժնետոմսերի (եթե դրանց գնանշումներն աճեն) արժեքի հավելաճից ստացված շահույթի մասի իրավունք է տալիս, իսկ ներդրողներին` արժեթղթերի շուկայական գնի անկման դեպքում ներդրումների պաշտպանություն։ -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Deutsche Bank–ը դարձել է «Ռոստելեկոմ»–ի համասեփականատեր

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024