ՀԱՄԱՑԱՆՑ թեմյով բոլոր նորությունները

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը օնլայն վաճառք է մեկնարկել

04.07.2013 14:08

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը օնլայն վաճառք է մեկնարկել

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն արդեն ներդրել է ծառայության նոր տեսակ` արտասահման մեկնողների ապահովագրական վկայագրերի վաճառք համացանցում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Հիմա ընկերության հաճախորդները կարող են առանց տնից դուրս գալու, հաշված րոպեների ընթացքում, ձեռք բերել ապահովագրական վկայագիրը՝ Ընկերության կորպորատիվ կայքում www.RGS.am հասցեով: Առաջին հաճախորդներն արդեն օգտվել են նոր ծառայությունից և բարեհաջող մեկնել արտասահման»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշեցին, որ վկայագրի ձեռքբերման գործընթացը շատ պարզ է: Ընկերության կայքում լրացվում է հաճախորդի մասին տվյալների ձևը, վճարումն իրականացվում է բանկային քարտի միջոցով, և արդեն մի քանի վայրկյանից կարելի է ներբեռնել ու տպել վկայագիրը:
Ստորագրելով այն` հաճախորդը ունենում է գործող ապահովագրության պայմանագիր: Վկայագրի կրկնօրինակն ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեին, որը տրամադրում է հաճախորդը, այդ պատճառով այն անհնար է կորցնել կամ մոռանալ ուղևորության մեկնելիս, քանի որ կարելի է նորից տպել: Եթե վկայագիրը պատճենվի հեռախոսի մեջ՝ այն միշտ կլինի ձեռքի տակ, իսկ տպելու անհրաժեշտությունը կառաջանա միայն դեսպանատուն ներկայացնելու համար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը օնլայն վաճառք է մեկնարկել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Ռուսաստանում համացանցից օգտվող յուրաքանչյուր հինգերորդ անձը գումար է կորցրել համացանցում. հարցում

26.04.2013 18:25

Ռուսաստանում համացանցից օգտվող յուրաքանչյուր հինգերորդ անձը գումար է կորցրել համացանցում. հարցում

Ռուս օգտատերերի մոտ 20 տոկոսն ավելի քան 2 անգամ կիբերհանցագործների զոհ է դարձել և բանկային գործառնություններ և առցանց գնումներ կատարելիս գումար է կորցրել, ասվում է «Կասպերսկու Լաբորատորիայի» հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ռուսաստանում համացանցից օգտվող յուրաքանչյուր հինգերորդ անձը գումար է կորցրել համացանցում. հարցում

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Ցանցահեններն ավելի քան 4 հազար բանկիրի հեռախոսահամար ու հասցե են գողացել

06.02.2013 18:40

Ցանցահեններն ավելի քան 4 հազար բանկիրի հեռախոսահամար ու հասցե են գողացել

Anonymous խմբի ցանցահենները կոտրել են Դաշնային պահուստային համակարգի ներքին կայքերից մեկը և ավելի քան չորս հազար ամերիկյան բանկիրի ու թոփ–մենեջերի անձնական տվյալներ գողացել, հայտնում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ | Comments Off on Ցանցահեններն ավելի քան 4 հազար բանկիրի հեռախոսահամար ու հասցե են գողացել

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024