ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Գազէներգոբանկի վարչության նախագահ է ընտրվել Դավիթ Համբարձումյանը

10.06.2015 14:49

Գազէներգոբանկի վարչության նախագահ է ընտրվել Դավիթ Համբարձումյանը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Գազէներգոբանկի տնօրենների խորհուրդը վարչության նախագահ է ընտրել Դավիթ Համբարձումյանին, հայտնում է Банки.ру–ն` հղում անելով վարկային կազմակերպության նյութերին։

Դավիթ Համբարձումյանը գլխավորել է Գազէներգոբանկի կորպորատիվ հատվածը, իսկ 2013 թվականի ամռանից գլխավորել է «Լայֆ» խմբի միջին կորպորատիվ խմբի դեպարտամենտը։ Համբարձումյանին Գազէներգոբանկի վարչության խորհրդի նախագահ նշանակելու մասին որոշումը «Լայֆ» խմբի ղեկավարությունն ընդունել է ապրիլին։

«Գազէներգոբանկ» ԲԲԸ–ն «Լայֆ» ֆինանսական խմբի հիմնական մասնակից Պրոբիզնեսբանկի դուստր կազմակերպությունն է (Կալուգա)։ Գործունեության առաջնահերթ ուղղություններն են` մանրածախ վարկավորումը, կորպորատիվ հաճախորդների դրամահաշվարկային սպասարկումը, արժութային շուկայի և արժեթղթերի հետ գործառնությունները, ավանդների ներգրավումը։ Վարկային կազմակերպությունը վաճառքների բավականին լայն ցանց ունի Կալուգայի, Սմոլենսկի, Տուլայի, Բրյանսկի, Պսկովի և Մոսկվայի շրջաններում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գազէներգոբանկի վարչության նախագահ է ընտրվել Դավիթ Համբարձումյանը

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024