21.04.2015 16:05
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ օժանդակել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված համերգի կազմակերպմանը, որը կանցկացվի երեքշաբթի Փարիզ քաղաքի Շատլե թատրոնում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Համերգը կազմակերպել է Հայ բարեգործական ընդհանուր միությունը` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և ՀՀ մշակույթի նախարարություն աջակցությամբ` Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո:
Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու և նրանց հիշատակը ոգեկոչելու նպատակով համաշխարհային լավագույն նվագախմբերում հանդես եկող ծագումով հայ երաժիշտները կազմել են ժամանակավոր նվագախումբ, որն անվանել են «Համաշխարհային հայկական նվագախումբ». այն կղեկավարի աշխարհահռչակ հայազգի դիրիժոր Ալեն Ալթինօղլուն:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Փարիզում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված համերգի կազմակերպիչներից է
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ